Արմինֆո.«Հայաստանը ՀԱՊԿ շրջանակներում համբերատար աշխատում է իր գործընկերների հետ», - սեպտեմբերի 20-ին լրագրողներին հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, մեկնաբանելով Կազմակերպությանն իրազեկելու հարցը, կապված ադրբեջանական կողմի հրետակոծման հետ:
Ըստ ՀՀ ԱԳ նախարարի, ՀԱՊԿ-ը դա այն կառույցն է, որի շրջանակներում Հայաստանն ապահովում է իր հավաքական անվտանգությունը: «Հայաստանը շարունակում է իրականացնել իր գործառույթները կազմակերպությունում, անկախ նրանից, կլինեն արձագանքներ նրա կողմից, թե ոչ», - ասել է նա:
Նկատենք, որ այսօր`սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը հայտարարեց, որ Հայաստանը օգնության համար ՀԱՊԿ-ին չի դիմել հայ-ադրբեջանական պետական սահմանին տեղի ունեցած լարվածության սրումների հետ կապված: «Հետևաբար, ՀԱՊԿ ուժային պոտենցիալը չի կարող կիրառվել, ըստ սահմանման: Կարծում եմ, որ հակամարտող կողմերը տեղում կարող են հարցը կարգավորել, առանց ՀԱՊԿ ուժերի օգտագործման: Եվ ցանկալի է, որ դա արվի խաղաղ ճանապարհով», - ասել է Սիդորովը: