Արմինֆո. Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը քննարկում են ռազմական ոլորտում համագործակցության շուրջ նոր համաձայնագիր:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա-օնլայնը՚, այսօր Ադրբեջանի խորհրդարանի միջազգային և միջխորհրդարանական կապերի կոմիտեն քննարկել է երեք երկրների միջև պաշտպանության ոլորտում փոխըմբռնման հուշագրի հաստատման հարցը: Կոմիտեի նախագահ Սամեդ Սեիդովը կարևորել է երեք երկրների միջև ռազմական կապերի ամրապնդումը: «Դա չափազանց կարևոր է տարածաշրջաններից յուրաքանչյուրի համար, միաժամանակ` ուղերձ է համաշխարհային հանրությանը՚, - ասել է նա, հավելելով, որ ունենալով հզոր բանակ, Ադրբեջանը վայելում է Թուրքիայի և Վրաստանի աջակցությունը, ինչը նույնպես շատ կարևոր է երկրի համար:
Աղբյուրի համաձայն, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև ռազմական ոլորտում փոխըմբռնման շուրջ հուշագիրը կներկայացվի Ադրբեջանի խորհրդարանի լիակազմ նիստի քննարկմանը: