Արմինֆո.Ազգային ժողովը սեպտեմբերի 13-ի նիստում հավանություն է տվել Արման Դիլանյանի թեկնածությանը ՀՀ վճռաբեկ դատարանի անդամի պաշտոնի համար:
Արման Դիլանյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է: 1996 թվականից աշխատել է Վճռաբեկ դատարանում: 2006 թվականից դասավանդել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում, եղել է միջազգային ու եվրոպական իրավունքի ամբիոնի վարիչ: 2013 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով Դիլանյանը նշանակվել է Վարչական դատարանի դատավոր: Դասավանդել է նաև Փաստաբանության դպրոցում: