Արմինֆո. Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այդ մասին «Իզվեստիային՚ հաղորդել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա ասելով, այցի ստույգ ժամկետն առայժմ որոշված չէ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում ՌԴ նախագահի հետ բանակցություններից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինին հրավիրել է Երևան և ակնկալում է, որ նա առաջիկայում Հայաստան կժամանի պաշտոնական այցով: Երկու պետությունների ղեկավարների առաջիկա հանդիպումը կլինի արդեն հինգերորդը` Նիկոլ Փաշնյանի կողմից վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո: