Արմինֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին, ում հետ քննարկել է ղարաբաղյան հարցը և Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունները ղարաբաղյան ուղղությամբ:
«Ինտերֆաքս-Ադրբեջանի՚ հաղորդման համաձայն, Ադրբեջանի նախագահն ընդգծել է, թե «Հայաստանի նոր վարչապետն առաջին իսկ օրերից հանդես է եկել հակամարտության կարգավորման վերաբերյալ հակասական հայտարարություններով, որոնք, առնվազն, տարակուսանք են հարուցում՚: Ալիևն անընդունելի է համարել Հայաստանի վարչապետի այն թեզիսը, որ Ադրբեջանը պետք է բանակցի Արցախի հետ: «Ընդհանուր առմամբ, ադրբեջանական կողմում ստեղծվում է կարծիք, որ Փաշինյանն ըստ ամենայնի, ձգտում է տապալել բանակցային գնործընթացը՚, - հայտարարել է Ալիևը:
Աղբյուրը նշում է, որ «Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին կոչ է արել անմասն չմնալ Հայաստանում առկա քաղաքական իրավիճակին և Թոմաս Գրեմինգերի ուշադրությունն է հրավիրել Հայաստանում մարդու իրավունքների զանգվածային խախտումներին, քաղաքական հակառակորդների ձերբակալություններին և նոր դիկտակորական ռեժիմի ի հայտ գալուն՚: