Արմինֆո.Սիրիայում մարդասիրական առաքելությանը մասնակցությունը բխում է Հայաստանի շահերից: Սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Խոսքը վերաբերում է շուրջ 100 զինվորական մասնագետների ստորաբաժանման ուղարկմանը, որի կազմում կլինեն բժիշկներ, սակրավորներ և նրանց անվտանգության ապահովման անձնակազմ: Մեկնման ժամկետները կախված են տեղակայման և տեխնիկական աջակցության համար իրավական հիմքի նախապատրաստման ավարտից՚, - ընդգծել է Տոնոյանը:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղորդել էր, որ Հայաստանն ու Ռուսաստանը շուտով համատեղ մարդասիրական ծրագիր են իրագործելու Սիրիայում: Նա հավելել է, որ դա լինելու է լիակատար մարդասիրական ծրագիր, որը չի ներառի որևէ ռազմական բաղադրիչ: Ավելի ուշ հայտնի է դարձել Սիրիա հայ սակրավորների և ռազմական բժիշկների ուղարկման մասին` Ռուսաստանի հետ համատեղ մարդասիրական գործողությանը մասնակցելու համար: