Արմինֆո.Հայաստանը մշտական կապի մեջ է գտնվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ հայ գերիների հարցով, քանի որ դա միակ հնարավորությունն է: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
<Իրականացվում են այցեր, պարբերաբար տեղեկատվություն ենք ստանում: Բայց հաշվի առնելով, որ նրանք քաղաքացիական անձինք են, ՀՀ ՊՆ ներգրավվածությունը սահմանափակ է: Կարծում եմ, որ մոտ ժամանակներս լավ նորություն կունենանք>,- ասել է Տոնոյանը:
Նշենք, որ այժմ ադրբեջանական գերության մեջ երեք հայ է գտնվում: