Արմինֆո.Հայաստանը կարևորում է բազմաֆունկցիոնալ ավիացիայի ձեռքբերումը և Զինված ուժերում դրա ներդրումը: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նրա խոսքով, այդ հարցը Հայաստանի առաջնահերթությունների թվում է: <Ներկայումս բանակցություններ են տարվում այդ հարցի շուրջ>,- նշել է նա: ԱրմԻնֆո-ի հարցին, թե հայկական կողմը քանի ինքնաթիռ է նախատեսում գնել, Տոնոյանը, մասնավորապես, ասել է. <Շատ>: