Արմինֆո. Իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանին կայուն է, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական զինված ուժերի կողմից Բաղանիս գյուղի գնդակոծումը:
<Պարբերաբար լինում են հրադադարի ռեժիմի խախտումներ, որոնց մեր զինված ուժերն արձագանքում են, և իրավիճակը կայունանում է>,- նշել է նա: Նախարարը համոզմունք է հայտնել, որ դա կապված չէ <Շանթ-2018> հրամանատարաշտաբային զորավարժությունների հետ: