Արմինֆո.Հայաստանը բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ 100 մլն դոլարի ռազմական վարկի շուրջ: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
<Ռուսաստանի հետ նոր ռազմական վարկի ստորագրումն ընթացքի մեջ է, այսինքն՝ դա գործընթաց է, որն իրականացվելու է: Չեմ կարող ասել, թե ինչ զինատեսակների մասին է խոսքը, քանի որ իրավունք չունեմ: Այդ մասին տեղեկատվությունը հասանելի կլինի ձեզ ավելի ուշ: Ռուսաստանի հետ համագործակցությունը բավական հաջող է զարգանում>,- ասել է Տոնոյանը:
Նշենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված 200 մլն դոլարի վարկային համաձայնագրին համապատասխան, հանրապետության ԶՈՒ այդ գումարով ձեռք են բերել 9Կ58 «Սմերչե համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, Իգլա-Ս դյուրակիր ԶՀՀ, ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկե ծանր հրանետային համալիր, Մ113Մ «Կոնկուրսե հակատանկային կառավարվող հրթիռներ՝ տանդեմային մարտական մասով, թռչող սարքերի պասիվ տեղորոշման «Ավտոբազա-Մե համալիր, «Տիգրե զրահամեքենաներ, տանկային Վ-84 շարժիչ, հետևակի մարտական մեքենաների ՈՒՏԴ-20 շարժիչ, 1Ա40-1 տանկային նշանառման սարքավորում, ՌՊԳ-26 «Ագլենե հակատանկային ռեակտիվ նռնականետ, ՍՎԴ 7,62մմ դիպուկահար հրացան, ինժեներական, ականների հայտնաբերման սարքավորումներ, կապի միջոցներ, ավտոտեխնիկա (այդ թվում՝ «ՈՒԱԶե մակնիշի հրամանատարական և սանիտարական ու «ԿԱՄԱԶե մակնիշի տարբեր նշանակության մեքենաներ):
Արտոնյալ պայմաններով վարկի տրամադրման շուրջ 2015 թվականին ստորագրված համաձայնագիրը նախատեսում է, որ վարկի մարումը սկսվելու է 2018 թվականին և տևելու է 10 տարի` տարեկան 3% տոկոսադրույքով։ Իսկ կանխավճարը կկազմի 10%։ Այդպիսով, հաշվի առնելով ռուսական արժույթի արժեզրկումը, ինչպես նաև հանրապետության ՀԱՊԿ անդամությունը, ինչը թույլ է տալիս զենք գնել Ռուսաստանի ներքին գներով, 200 մլն դոլարով հակամարտության հայկականն կողմերը կարող են ձեռք բերել անսահմանափակ քանակությամբ ռուսական զենք: