Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև այս պահին հանդիպում նախատեսված չէ, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարուղար Տիգրան Բալայանը:
Նա չի հայտնել նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման ամսաթիվը և վայրը՝ նշելով, որ այդ մասին կտեղեկացվի այն բանից հետո, երբ համաձայնեցվի և հաստատվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի հետ:
Ավելի վաղ Բաքուն հայտնել էր, որ սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի կունենա Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը: