Արմինֆո. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել. նա մեղադրվում է փողերի լվացման մեջ: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը:
Նրա խոսքով, գործն օրերս է հարուցվել: Այդ առնչությամբ Վանեցյանը լրագրողներին փաստաթուղթ է ցույց տվել, որում մի քանի էջի վրա թվարկվում է Քոչարյանի ունեցվածքը և նրա կողմից այդ ունեցվածքի ապօրինի ձեռքբերման սխեման: <Օրինակ՝ այստեղ կա սխեմա, թե ինչպես է իտալական <Ռենկո> ընկերությունը Քոչարյանի ընտանիքի սեփականությունը դարձել>,- նշել է Վանեցյանը՝ հայտնելով, որ խոսքը հարյուր միլիանավոր դոլարների մասին է:
Նա նաև հայտարարել է, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի կողմից թալանվածը գտնվում է Հայաստանի և արտասահմանյան պետությունների բանկերում: <Բոլորն ասում են, թե որտեղ է Սաշիկ Սարգսյանի 50 տոկոսները: Բոլոր այդ միջոցները պահվում են բանկերում>,- հավաստիացրել է Վանեցյանը:
<20 տարի շարունակ երկիրը թալանել են: Մարդիկ աղքատության մեջ են հայտնվել, արտաքին պարտքն աճել է մի քանի անգամ: Թալանված գումարները միլիարդավոր դոլարների են հասնում, բայց մենք բոլորը կվերադարձնենք ժողովրդին և այդ ժամանակ հանգիստ խղճով կհեռանանք զբաղեցրած պաշտոններից>,- հավաստիացրեօլ է Վանեցյանը: