Արմինֆո. Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ ներկայումս առաջադրված մեղադրանքներ չկան: Այնուամենայնիվ, Հատուկ քննչական ծառայությունը քայլեր է ձեռնարկում՝ բացառելու երկրից Սեյրան Օհանանի հեռանալու հնարավորությունը: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը:
<Տակտիկական մասով քննիչն է որոշում, թե երբ մեղադրանք առաջադրի, խափանման ինչ միջոց ընտրի>,- ասել է Սասուն Խաչատրյանը: Նրա խոսքով, ԱԱԾ պետի հետ խոսակցության գաղտնալսումը իրավապահներին կանգնեցնելու նպատակ է հետապնդում:
Նշենք, որ խոսակցության ընթացքում ԱԱԾ տնօերնը խորհուրդ է տալիս ՀՔԾ պետին ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի փոխարեն կալանավորել Սեյրան Օհանյանին կամ Միքայել Հարությունյանին, ինչին Սասուն Խաչատրյանը պատասխանում է, որ <Սեյրանին էլ կբերեն>: