Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ հեռարձակմամբ մեկնաբանել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև գաղտնալսված զրույցի ձայնագրությունը:
<Իհարկե, կարելի է մեկնաբանել ողջ խոսակցությունը: Ասել, թե ինչ է ասվել և ինչու: Բայց խնդիրն այլ է: Ինչ-որ մեկը գաղտնալսել է ԱԱԾ տնօրեին, արդյո՞ք նա ուներ դրա օրինական իրավունքը>,-հարցրել է Փաշինյանը:
Այնուհետև նա ասել է, որ կոռուպցիոներներ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Գագիկ Խաչատրյանը, Մանվել Գրիգորյան, Տարոն Մարգարյան, Գագիկ Խաչատրյանը զգում են, որ իրենց թալանածը վերադարձնելու ժամանակն է, այդ պատճառով տարբեր քայլերի են դիմում: <Բայց մենք շանտաժի չենք տրվելու, մարտի 1-ի գործն արդեն բացահայտված է, մարդասպանները պետք է կանգնեն դատարանի առաջ, թալանվածը պետք է վերադարձվի ժողովրդին>,- ասել է Փաշինյանը:
Անդրադառնալով խոսակցության այն հատվածին, որտեղ ՀՔԾ ղեկավարն ասում է, որ 2008 թ. մարտի 1-ի գործով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու հրանագ ստացվել է վարչապետից՝ Փաշինյանը պարզաբանել է. <Արդեն ասել եմ, որ վստահում եմ բոլոր նրանց, ում նշանակել եմ իրավապահ կառույցների ղեկավարների պաշտոնում, քանի որ բացառապես օրինական աշխատանք եմ պահանջել նրանցից: Եվ եթե այս կամ այն ծառայության ղեկավարն ասում է ինձ, որ ինչ-որ մեկին պետք է կալանավորել, ես հավատում եմ, որ նա գործում է օրենքի շրջանակներում և ասում եմ՝ կալանավորեք>:
Մեկնաբանելով խոսակցության մեկ այլ հատված, որտեղ ԱԱԾ ղեկավարը խոստովանում է, որ Քոչարյանի գործը քննող դատավորը զանգահարել է իրեն և հարցրել, թե երկրորդ նախագահի խափանման միջոցի ընտրության հարցով ինչ որոշում է անհրաժեշտ կայացնել՝ Փաշինյանը հայտարարել է: <Ես բազմիցս եմ ասել այն մասին, որ շատ դատավորներ, հանդիսանալով նախկին կոռուպցիոն համակարգի մասը, մինչև հիմա զանգահարում են իշխանություններին՝ փորձելով թույլտվությւոն ստանալ նրանցից այս կամ այն գործողության համար>: