Արմինֆո. ԲՀԿ բարի համբավն արատավորել փորձող յուրաքանչյուր ոք պետք է ենթարկվի պատասխանատվության՝ օրենքի ամբողջ խստությամբ: Այսօր «Ֆեյսբուքի՚ իր էջում այդպիսի գրառում է կատարել Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Անդրադառնալով վերջին օրերին որոշ շրջանակների կողմից պարբերաբար շրջանառվող կեղծ լուրերին, թե իբր <<Բարգավաճ Հայաստան>> կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ ընտրակաշառք է բաժանում՝ դիմում եմ ՀՀ իրավապահ մարմիններին: Եթե նման ստահոդ տեղեկություններ տարածող անձինք անհապաղ չներկայացնեն ընտրակաշառք բաժանելու լուրերը հաստատող իրական փաստեր, ապա մենք դիմելու ենք պատկան մարմիններին՝ համապատասխան քննություն իրականացնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պահանջով: Հանրությանը մոլորության մեջ գցող և կուսակցության բարի համբավն արատավորել փորձող յուրաքանչյուր ոք պետք է ենթարկվի պատասխանատվության՝ օրենքի ամբողջ խստությամբ՚, - գրել է նա:
Հավելենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալու են Երեւանի ավագանու խորհրդի ընտրություններ, իսկ նախօրեին մեկնարկել է քարոզարշավը: Ընտրություններին մասնակցում են «Լույս» դաշինքը` արդարադատության նախագահ Արտակ Զեյնալյանի գլխավորած ցուցակով, «Իմ քայլը՚ դաշինքը` ու ցուցակը գլխավորում է դերասան Հայկ Մարությանը, ՀՅԴ` Միքայել Մանուկյանի գլխավորած ցուցակով, կուսակցության «ռեֆորմիստներ՚ կուսակցությունը` ռեժիսոր Արտակ Ավետիսյանի գլխավորած ցուցակով: «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացրել է Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը: «Երեւանի հասարակայնություն՚ դաշինքը քաղաքապետի պաշտոնի համար ներկայացրել է ճարտարապետ Անահիտ Թարխանյանի թեկնածությունը: ՀԺԱՄ «առաջատարտ՚ Գևորգ Սանդալյանն է: «Երկիր Ծիրանի» կուսակցության ցուցակը գլխավորում է Զարուհի Փոստանջյանը, «Ժողովրդավարական ուղի՚ կուսակցության ցուցակը` Մանուել Գասպարյանը, ՕԵԿ` Մհեր Շահգելդյանը, «երեւանցիներինը՚` ԱԺ պատգամավոր Արարատ Զոհրաբյանը, ԲՀԿ` պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: