Արմինֆո. Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման մասին տեղեկատվությունը կհրապարակվի պատճաշ ժամկետում: Սեպտեմբերի 11-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Ես ձեզ կոչ եմ անում զինվել համբերությամբ: Այդ հարցի շուրջ աշխատանք է տարվում համաձայնեցմամբ, և մենք ունենք պարտավորություններ, որոնք պետք է պահպանենք: Հենց որ որոշվի օրն ու վայրը, մենք այդ մասին պատշաճ կարգով կհաղորդենք՚, - նշել է արտգործնախարարը:
Նա ընդսմին հավելել է, որ հանդիպման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել հունիսին Բրյուսելում Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպմանը, որտեղ նաև նշվել է հայկական կողմի հավատարմությունը հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շարունակմանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ ավելի վաղ հաղորդել էր, որ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը կկայանա սեպտեմբերին Նյու Յորքում` ՄԱԿ Գլխավո ասամբլեայի հարթակներում: