Արմինֆո. Հայաստանում սահմանափակումներ կկիրառվեն շոգեբաղնիքների, բաղնիքների և դիսկոտեկների գործունեության նկատմամբ: Սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովի նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ համապատասխան փոփոխություններ են կատարվել «Առևտրի և ծառայությունների մասին՚ և հարակից օրենքներում:
Ներկայացնելով փոփոխությունների փաթեթը` տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ խոսքը վերաբերում է բազմաբնակարան շենքերում և դրանց անմիջական հարևանությամբ, կրթական և բժշկական հաստատությունների, պետական և տեղական մարմինների հարևանությամբ գործող գիշերային ակումբների և զվարճության այլ օբյեկտների գործունեության կանոնակարգմանը: Փոփոխությունների փաթեթով արգելվում է նման օբյեկտների տեղակայումը բազմաբնական շենքերի բնակելի կամ ոչ բնակելի տարածքներում: Փոփոխությունների փաթեթով ժամը 23:00-ից հետո բարձր երաժշտությունը բաց սրճարաններում ագրելվում է: Նաև սահմանվում է, որ նման օբյեկտների գործունեության թույլտվությունները տրամադրվում են ինքնակառավարման տեղական մարմինների որոշումների հիման վրա: Սահմանվում են օրենքի պահանջները խախտելու համար տուգանքների չափերը: