


Արմինֆո. Երևանի ավագանու ընտրություններում բավարար չէ լուծել միայն Երևանի քաղաքապետի հարցը. այդ ընտրություններում անհրաժեշտ է լուծել հակահեղափոխականության հարցը: Այդ մասին <Իմ քայլը> դաշինքի հանրահավաքում /դաշինքի ցուցակը գլխավորում է դերասան Հայկ Մարությանը>/ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով, պետք է հարցը լուծել այնպես, որ <այս գողացողները իրենց ծակերից դուրս գալու մասին չմտածեն անգամ առաջիկա 5 տարիների ընթացքում և ընդհանրապես հավիտյան> <Մարությանի ելույթ երկրում <սևերի ու սպիտակների> մասին լուրջ արձագանքի արժանացավ: Նույնիսկ ես ասացի՝ Հայկ ջան, եկ թողնենք այդ սևն ու սպիտակը, բայց, կարծես, Հայկը մի բան գիտեր այդ ժամանակ, որովհետև այսօր կան քաղաքական ուժեր, որոնք իրենց ներկայացնում են որպես հեղափոխության պաշտպան, առաջամարտիկ, այնինչ այսօր նրանք գնացել են խորհրդարանում բանակցում են հանրապետականների հետ, քուչեքում են բանակցում, տարբեր ռեստորաններում են բանակցում, թե բա՝ տղերք, կլինի՝ դուք ձեր ընտրակեղծարարական ռեսուրսով մեզ աջակցեք, մենք էլ, երբ հաղթենք քաղաքապետի ընտրություններում, այնպես կանենք, որ խորհրդարանական ընտրություններ տեղի չունենան և դուք մի քանի տարի էլ պատգամավորական մանդատ ունենաք>,- ասել է Փաշինյանը:
Ըստ որում, նա մեղադրել է մի շարք քաղաքական ուժերի դավադրության և հեղափոխությունը ջախջախելու փորձի մեջ: Փաշինյանի խոսքով, այդ ուղղությամբ բոլոր ջանքերն ապարդյուն են: <Ես երբեք իշխանությունից չեմ կառչի: Եթե հայ ժողովուրդը որոշի, որ մենք չպետք է լինենք իշխանություն, 15 րոպե հետո այլևս չենք լինի: Իշպանությունը պատկանում է ժողովրդին, այլ կերպ լինել չի կարող>,- ասել է Փաշինյանը: -լ-



