


Արմինֆո. ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Արման Կիրակոսյանի հետ:
Ինչպես Facebook-ի էջում գրել է Գրիգորյանը, հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ քարտուղարության կողմից ՀՀ անվտանգության ոլորտի բարեփոխումների և կառավարման կարիքների գնահատմանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև Սանկտ-Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները կյանքի կոչելուն ուղղված քայլերը: Անդրադարձ Է կատարվել նաև Ադրբեջանի կողմից սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմի շարունակական խախտումներին:



