Արմինֆո.Սկսվել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի պաշտոնական այցը Հայաստան: Սա նրա առաջին այցն է Հայաստան` պաշտոնն ստանձնելուց հետո:
«Զվարթնոց՚ միջազգային օդանավակայանում Վրաստանի կառավարության ղեկավարին դիմավորել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Այնուհետև ՀՀ կառավարության տանը կայացել է Վրաստանի վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Այսօր այցի շրջանակում նախատեսվում է Բախտաձեի առանձնազրույցը Հայաստանի իր պաշտոնակից Նիկոլ Փաշինյանի հետ, որը կշարունակվի ընդլայնված ձևաչափով` կառավարության անդամների մասնակցությամբ:
Պաշտոնական այցի շրջանակում Վրաստանի վարչապետը հանդիպումներ կանցկացնի Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանի հետ: