


Արմինֆո.Այն փաստը, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ի գործի շրջանակում երկրի սահմանադրական կարգը տապալելու համար, այժմ ազատության մեջ է, խոսում է այն մասին, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական ենթատեքստ չունի:
Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Տավուշում լրագրողների հետ զրույցում: Նա ընդսմին նշել է, որ եթե վաղը Քոչարյանը կալանավորվի, դա չի նշանակի, թե նրա նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը փոխել է Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը: Հետագայում Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառել չմեկնելու մասին ստորագրությունը:


