


Արմինֆո.Սեպտեմբերի 14-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայում։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակներում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նախագահ Մակրոնի հետ, ինչպես նաև Ֆրանսիայի գործարար շրջանակների և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ։



