Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ Տաջիկստանի Անկախության օրվա առթիվ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի ուղերձում ասվում է.
«Հարգելի պարոն նախագահ, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Տաջիկստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:
Համոզված եմ, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվացումը, տնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտներում փոխշահավետ երկարաժամկետ ծրագրերի իրականացումը կնպաստեն հայ-տաջիկական հարաբերությունների հետագա զարգացմանը և գործընկերության մակարդակի բարձրացմանը: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»: