Արմինֆո. Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են, որ ռուսական սպառազինության մատակարարումները պլանաչափորեն կշարունակվեն: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կոմերսանտի» հետ հարցազրույցում` պատասխանելով Ռուսաստանից սպառազինության գնման հարցի շուրջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ որոշակի պայմանավորվածության առկայության վերաբերյալ հարցին:
Վարչապետն ընդսմին նշել է, որ սպառազինությունը ձեռք է բերվելու վարկով. «Այո, վարկով: Դեռ կքննարկենք այլ հնարավորություններ, այդ թվում` ռազմական պայմանագրեր, որոնք կստորագրվեն կամ իմ` Մոսկվա, կամ Պուտինի` Հայաստան կատարելիք պաշտոնական այցի ժամանակ՚, - ասել է Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ Մոսկվա աշխատանքային այցի ընթացքում կողմերը փաստել են, որ կա համաձայնություն հարաբերությունների զարգացման հիմնական հարցերի շուրջ: «Այժմ մենք պետք է աշխատենք որոշակի պայմանագրերի մշակման ուղղությամբ և ստորագրենք դրանք: Մենք պայմանավորվել ենք, որ կաշխատենք որոշ համաձայնագրերի վրա, որոնք վերաբերում են գազին, ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցությանը, ռազմատեխնիկական համագործակցությանը: