


Արմինֆո.Հաջորդ տարվա սկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստան: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կոմերսանտի» հետ հարցազրույցում: «Ես Վլադիմիր Պուտինին հրավիրել եմ Երևան, և մենք պայմանավորվել ենք, որ այցը կկայա առաջիկայում՚, - նշել է Հայաստանի կառավարության ղեկավարը, հավելելով, որ այցը կկայանա կամ մինչև տարեվերջ, կամ` հաջորդ տարվա սկզբին: Վարչապետի ասելով, Ռուսաստանի ղեկավարն ընդունել է հրավերը:
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանն արդեն երեք անգամ այցելել է Ռուսաստան:



