

Արմինֆո. ՕԵԿ-ը բացառում է համագործակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ, որը մեղադրվում է երկրի սահմանադրական կարգի տապալման համար: Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Նա հավաստիացրել է, որ ՕԵԿ-ը սատարում է նոր իշխանություններին և նրանց կողմից իրագործվող բարեփոխումներին: Կուսակցությունը պաշտպանում է վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների գաղափարը: Բաղդասարյանն ընդսմին խոստովանել է, որ նոր իշխանություններին պակասում է փորձը, երկրի զարգացման հայեցակարգը, արտաքին քաղաքականության ռազմավարությունը:
Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա, Բաղդասարյանի հավաստմամբ, այն հանդես կգա սեփական օրակարգով, որը նման չի լինի նոր իշխանությունների օրակարգին, ընդ որում` աջակցելով բոլոր դրական բարեփոխումներին: Բաղդասարյանը նաև նշել է, ր ՕԵԿ-ը ժամանակին մեծ և դրական աշխատանք է տարել երկրի զարգացման համար: Նրա ասելով, ՕԵԿ-ը մեղսակից չէ ոչ 2008 թվականի մարտի 1-ի հանցագործություններին, ոչ կոռուպցիոն չարաշահումներին: Բաղդասարյանը ողջունել է կոռուպցիոն հանցագործությունների և մարտի 1-ի իրադարձությունների բացահայտմանն ուղղված ներկայիս իշխանությունների գործողությունները: «Բոլոր ոճրագործությունները՚ պետք է պատժվեն՚, - հայտարարել է ան:



