


Արմինֆո. ՕԵԿ-ը շահագրգռված է Հայաստանում բազմաֆունկցիոնալ կառավարող վարչայարգի հաստատմամբ: Այսօր այդ մասին հայտարարել է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը` Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների ծրագիրը ներկայացնելիս:
Նա նշել է, որ քաղաքական մենաշնորհը հանգեցրեց Հայաստանի բոլոր երեք նախագահների վարչակարգերի տապալման: «Մենք չենք ցանկանում Հայաստանում ևս մեկ քաղաքական մենաշնորհի` Փաշինյանի մենաշնորհի հաստատում՚, - ընդգծել է Բաղդասարյանը: Նա նաև ընդգծել է, որ իշխանությունների բոլոր այն ներկայացուցիչները, որոնք առնչվել են այս կամ այն հանցագործությանը, պետք է պատիժ կրեն:
Հավելենք, որ Երևանի ավագանու խորհրդի ընտրություններումմ ՕԵԿ-ն առաջադրել է Մհեր Շահգելդյանի թեկնածությունը:



