Արմինֆո.ՀՀ երրորդ նախագահի եղբորորդի Հայկ Սարգսյանը, որը կալանավորվել է մահափորձի կասկածանքով, առողջական խնդիրներ ունի: Այդ մասին նա հայտարարել է դատարանի դահլիճում:
Ընդ որում, Սարգսյանը չի ճշտել, թե հատկապես ինչից է բողոքում: Մեղադրյալը նաև նշել է, որ իր խնամքի տակ փոքր երեխա կա: Դատական նիստի ժամանակ Սարգսյանի պաշտպաններն ինքնաբացարկ են ներկայացրել դատախազին: Դատավճիռ այդպես էլ չի կայացվել: Նիստից հետո մեղադրյալի մայրը լրագրողներին հայտարարել է, թե տեղի է ունենում կամայականություն:
Հիշեցնենք, որ Սարգսյանն անցնում է տասնամյա վաղեմության գործով, որը համարվում էր բացահայտված և փակվել է: Սակայն այս տարվա հուլիսին միջադեպի մասնակիցներից մեկի ցուցմունքի փոփոխումից հետո գործը վերանայվում է: