Արմինֆո. ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը դատի է տվել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին` պարտքերը չմարելու համար:
«Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը իմ գլխավորած ընկերությանը խոշոր գումար է պարտք տրամադրված վերանորոգման աշխատանքների դիմաց: Տարիներ շարունակ այդպես էլ չկարողանալով կաթողիկոսությունից «կորզել՚ պարտքերը` ես ստիպված էի դիմել դատարան՚, - պատմել է նա ԱրմԻնֆո-ի ղթակցին:
Ախոյանի ասելով, իրեն պատկանող շինարարական ընկերությունը 7 տարվա ընթցքում վերանորոգման աշխատանքներ է իրականացրել Կաթողիկոսության համար, սակայն տրամադրված ծառայությունների դիմաց չի վճարվել, ինչի արդյունքում ընկերությունը էական նյութական վնասներ է կրոլ: Մեր հայցով մենք ցանկանում ենք վերականգնել արդարությունն ու վերադարձնել պարտքը՚, - նշել է նախկին պատգամավորը:
Ուշագրավ է, որ մինչև դատարան դիմելը նա փորձել է խնդիրը կարգավորել «սիրով՚` Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հհետ բանակցությունների միջոցով: «Սակայն նա կրկին մեզ խաբեց՚, - հայտարարել է Ախոյանը:
Այդուհանդերձ, դա դաս չի ծառայել նախկին պատգամավորին, և նա որոշել է երկրորդ անգամ ճակատագիրը փորձել և Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հետ ստորագրել ևս մեկ պայմանագիր: «Նախորդ տարվա սեպտեմբերին մենք ևս մեկ պատվեր ստացանք Էջմիածնից, սկսեցինք այն կատարել. և դարձալ ոչինչ չստացանք: Ինչից հետո մենք լուծեցին պայմանագիրը և բանակցեցինք Կաթողիկոսի հետ: Սակայն, քանի որ մեզ այդպես էլ չհաջողվեց լուծել խաղաղ ճանապարհով, և մեզ կրկին խաբվեցին, մենք դատարան հայց ներկայացրեցինք՚, - եզրափակել է Ախոյանը: