Արմինֆո. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է կանադահայ հայտնի կինոռեժիսոր Ատոմ Էգոյանին եւ նրա տիկնոջը՝ դերասանուհի Արսինե Խանջյանին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին նախագահի մամլո գրասենյակից, Արմեն Սարգսյանը նրանց շնորհավորել է Հայաստանի Հանրապետության անձնագիր ստանալու առթիվ եւ համոզմունք հայտնել, որ հայրենիքի հետ նրանց կապը կշարունակի մնալ սերտ եւ ամուր: