


Արմինֆո. Հայաստանում հակափոխական ուժերը սկսել են իշխանություննեի դեմ լանյածավալ հակաքարոզչական արշավ, իսկ ժողովուրդը պետք է ասի իր ծանրակշիռ խոսքն այդ առնչությամբ: Այսօր այդ մասին հայտարարել է «Սասնա ծռերի՚ ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը:
Նրա ասելով, հակահեղափոխական ուժերից ձերբազատվելու համար հարկավոր է, առաջին հերթին, ցրել խորհրդարանը, և սահմանադրության ոչ մի վկայակոչում չպետք է ուշադրության առնվի, քանի որ Հայաստանում, նրա համոզմամբ, չկա ոչ սահմաանդրություն, ոչ օրենք: «Մինչ օրս բոլոր իրավական ակտերն ընդունվել են ընտրությունների կեղծման միջոցով իշխանությունը զավթած ուժերի կողմից, հետևաբար, այդ փաստաթղթերն իրավական ուժ չունեն՚, հայտարարել է Ավետիսյանը, ընդսմին չշոշափելով խորհրդարանում վարչապետի ընտրության օրինականության հարցը, որը նույնպես, նրա որակմամբ, ընտրվել է կեղծված ընտրությունների հիման վրա:
Անդրադառնալով անցումային արդարադատության համակարգին, ինչի մասին օրերս հայտարարել է վարչապետ Փաշինյանը, Ավետիսյանը նշել է, որ պատկերացնում է երդվյալ դատարանների ստեղծման տեսքով, որոնք կղեկավարվեն ոչ թե օրենքներով, այլ իրավունքի նորմերով: «Գործող օրենքներից կարելի է կիրառել միայն պատժման դրույթները՚, - հայտարարել է Ավետիսյանը:
Խոսելով նախորդ իշխանությունների գործունեության մասին` նա ընդգծել է, որ ի սկզբանե նրանք երկրում իրականացրել են սպիտակ ցեղասպանություն, նպաստելով զանգվածային արտագաղթին, և արդեն պատրաստ էին ձեռնամուխ լինել «կարմիր ցեղասպանության՚ իրագործման, սակայն չհասցրեցին:
Ինչ վերաբերում է «Սասնա ծռեր՚ խմբին, ապա, Ավետիսյանի հավաստմամբ, եթե նրանց նկատմամբ դատավճիռնները լինեն անբավարար, նշանակում է երկրում ոչինչ չի փոխվել, «նշանակում է, հարկավոր կլինի ուրիշ հեղափոխություն իրագործել՚:



