Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նույնպես պետք է հարցաքննվեն 2008 թ. մարտի 1-ի գործի շրջանակներում: Այդ մասին լրագրողներին հայտարարել է <Ժառանգություն> կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, պետք է հարցաքննվեն նաև Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները, ովքեր մասնակցել են 2008 թ. մարտի 1-2-ի ուժային գործողությանը:
<Այսինքն՝ պետք է հարցաքննվեն բոլոր նրանք, ովքեր որևէ տեղեկություն ունեն այդ իրադարձությունների վերաբերյալ, ինչը կնպաստի գործի լիակատար բացահայտմանը: Օրենքը պետք է հավասարաչափ կիրառվի բոլորի նկատմամբ>,- ասել է Հովհաննիսյանը: