Արմինֆո. Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն կոչ է արել Պետդեպարտամենտին ուսումնասիրել 2017 թ. Ադրբեջանի կողմից Արցախի դեմ օգտագործված իսրայելական դրոնները պատրաստելիս ամերիկյան տեխնիկայի օգտագործման օրինականությունը:
ANCA-ն հիշեցնում է, որ ԱՄՆ օրենսդրությունն արգելում է երրորդ երկրների կողմից ամերիկյան ռազմական տեխնիկայի օգտագործումը սպառազինություններ պատրաստելիս, որոնք արտահանվում են ամերիկյան ռազմական էմբարգոյի ենթարկվող երկրներ: ANCA-ն կոչ է անում այդ փաստի առնչությամբ հետաքննություն սկսել:
Նշենք, որ 2017 թ. հուլիսին Ադրբեջանին անօդաչուներ վաճառած իսրայելական Aeronautics Defense Systems ընկերությունը Բաքվի պահանջով փորձարկել է դրանք Արցախի ուղղությամբ, ինչի հետևանքով երկու հայ զինծառայող է վիրավորվել:
Հայկական կողմի բողոքներից հետո Իսրայելի իշխանությունները հետաքննություն են սկսել այդ փաստի առնչությամբ, որոշում է կայացվել պատժիչ միջոցներ կիրառել Aeronautics Defense Systems ընկերության նկատմամբ: