


Արմինֆո. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնաբանում իր հրաժարականի մասին լուրը:
Նշենք, որ սեպտեմբերի 5-ին լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնել այն մասին, որ մոտ ժամանակներս սպասվում է Գրիգորյանի հրաժարականը: ԶԼՄ-ների համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ պաշտոնը խոստացել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանին, ով ակտիվորեն աջակցել է նրան մամուլում, սոցցանցերում:
Փորձագետների կարծիքով, այդ հնարավոր հրաժարականը պայմանավորված է ռուսական կողմի դժգոհությամբ Գրիգորյանի, ինչպես նաև Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի գործունեությունից, ովքեր համարվում են արևմտամետ գործիչներ:



