Արմինֆո. Չեմ կարծում, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական հետապնդման հարցը կարող է հատուկ տեղ զբաղեցնել Վլադիմիր Պուտինի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման օրակարգում: Այս մասին սեպտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Քոչարյանը շատ ջերմ հարաբերություններ ուներ Պուտինի հետ: Այնուամենայնիվ, Ռուստամյանը չի կիսում այն կարծիքը, թե Մոսկվան աջակցում է Քոչարյանին: Ըստ նրա, Մոսկվայի արձագանքը հայաստանյան գործընթացներին պայմանավորված է իր շահերով այս տարածաշրջանում. «Ռուսաստանն ունի իր սեփական շահերը Հայաստանում և տարածաշրջանում, իհարկե, նա իրավունք չունի միջամտել մեր գործերին, բայց կարող է ունենալ մտահոգություններ, կապված որոշակի գործընթացների հետ, օրինակ, Յուրի Խաչատուրովի հետ կապված իրավիճակը, ինչը, անկասկած, վնասում է այդ կազմակերպության համբավին: Դժվար է, օրինակ, պատկերացնել, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին կարելի է նստեղնել մեղադրյալի աթոռին, առանց հետ կանչելու: Ռուսաստանը հիշեցնում է մեզ, որ, չնայած ներքաղաքական իրավիճակին, մենք չպետք է խախտենք մեր պարտավորությունները ԵԱՏՄ և ՀԱՊԿ հանդեպ: Այս իրավիճակում շատ կարևոր է, թե արդյոք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կլինի Հայաստանից, թե ոչ»:
Վերադառնալով Քոչարյանին, Ռուստամյանն ասել է, որ եթե ինքը չփախավ նախաքննությունից և վերադարձավ հայրենիք, վկայում է, որ երկրորդ նախագահը վստահ է իր անմեղության մեջ և կարող է դա ապացուցել: «Իր վարքագծով Ռոբերտ Քոչարյանն ապացուցում է, որ կարող է ապացուցել իր անմեղությունը, բայց դա խոսում է նաև մեր արդարադատության համակարգի բարձր մակարդակի մասին: Այսինքն, եթե չեք հավատում արդարադատությանը, ապա չկա նաև վերադառնալու պատճառ: Նման դեպքերում որոշ պաշտոնյաներ ապաստան են փնտրում այլ երկրներում, բայց մեր դեպքում դա տեղի չունեցավ», - ասել է Ռուստամյանը:
Հղում անելով պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին Հայաստանին հանձնելու մասին Մոսկվայի մերժմանը, ինչպես նաև Քոչարյանի և Խաչատուրովի հետ կապված իրավիճակին, Ռուստամյանը հայտարարել է, որ իրավիճակն իսկապես`մտահոգիչ է: «Մենք պետք է մտածենք, թե ինչ կերպ կարող ենք լուծել այդ խնդիրնը: Եթե դա այդպես է, ապա Ռուսաստանի պարզ տեքստով ասում է, որ մարտի 1-ի շուրջ ստեղծված իրավիճակը, մեղմ ասած, իրեն չի գոհացնում: Կարծում եմ, որ դրա պատասխանը կունենանք Պուտինին –Փաշինյան հանդիպումից հետո: Ես չեմ բացառում, որ այդ հարցը պետք է քննարկվի, նման իրավիճակը չպետք է բացասաբար ազդի մեր դիվանագիտական հարաբերությունների վրա», - ասել է պատգամավորը: