Արմինֆո. 2008 թ. մարտի 1-2-ը հանրահավաքները ցրելիս ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցարարների տեսել է փայտեր, բայց ոչ զենք-զինամթերք: Նրա խոսքով, մարտի 1-2-ի գործողությանը մեծ թվով ոստիկաններ են ներգրավված եղել, բայց չի կարելի անվիճելիորեն պնդել, որ նրանցից որևէ մեկը գերազանցել է ծառայողական պարտականությունները և քրեական հանցանք գործել:
Այն հարցին, թե արդյոք հրաման է եղել ցրել ցուցարարներին հրազենի միջով՝ Օսիպյանը հայտարարել է, որ չի կարող իմանալ դա, քանի որ այդ ժամանակ այլ պաշտոն է զբաղեցրել: Այնուամենայնիվ, ավելացրել է Օսիպյանը, ինքը, ինչպես և հարյուրավոր ոստիկաններ գտնվել են Երևանի կենտրոնում և մասնակցել ցուցարարների դեմ գործողությանը: <Անձամբ ես հրազեն չեմ տեսել: Տեսել եմ փայտեր, բայց ոչ հրազեն>,-հայտարարել է նա: Ըստ որում, Օսիպյանը բացառել է, որ ներկայիս Հայաստանում իրավապահ մարմինները հանրահավաք ցրելիս թույլ կտային մարդկային զոհեր:
Մինչդեռ քննչական մարմինը նոր քրեական գործ է հարուցել 2008թ. մարտի 1-ի և 2-ի դեպքերի վերաբերյալ, համաձայն որի՝ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների առնվազն 1.300 ծառայողներ Երևան քաղաքի «Ազատության> հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու, ապա` քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու նպատակով ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելով` հարկադրաբար հիշյալ հրապարակից դուրս են հանել քաղաքացիներին, նրանց հետապնդել քաղաքի կենտրոնական հատվածներում՝ ցրելով առանձին հատվածներում հավաքված մարդկանց կուտակումները: Հետագայում պատասխանատվությունից ազատվելու խմբային շահերից ելնելով` ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կեղծվել և շրջանառության մեջ են դրվել համապատասխան պաշտոնական փաստաթղթեր, թե իբր ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում 2008թ. փետրվարի 29-ին ստացվել են տեղեկություններ «Ազատությանե հրապարակում նստացույցի մասնակցող անձանց մոտ զենքի, զինամթերքի, պայթուցիկ սարքերի առկայության մասին: Ոստիկանության ստորաբաժանումները իբր թե «տեղանքի հետազոտումե օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու նպատակով գնացել են «Ազատությանե հրապարակ, սակայն ցուցարարների կողմից դիմադրության հանդիպելուց հետո ստիպված նրանց դուրս են հանել հիշյալ հրապարակից: