


Արմինֆո. Ռուսաստանն անկեղծ և լուրջ խոսակցություն է ակնկալում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև սեպտեմբերի 8-ին կայանալիք հանդիպմանը, երկուստեք կուտակվել են բազմաթիվ հարցեր, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: <Շատ հարցեր են կուտակվել ինչպես մեր կողմից, այնպես էլ հայկական կողմից, ուստի մենք անկեղծ, լուրջ խոսակցություն ենք ակնկալում բոլոր այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են ինչպես երկկողմ, այնպես Էլ ԵԱՏՄ և ՀԱՊԿ գծով համագործակցությանը>,- ասել Է Ուշակովը:
Ինչպես ավելացրել են Կրեմլի մամուլի ծառայությունում, հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև եվրասիական տարածությունում ինտեգրացիոն միավորումներում համագործակցությանն առնչվող հարցերը:



