Արմինֆո. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Կամո Քոչունցն ազատվել զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի պաշտոնից: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
<Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 3-րդ մասի. Կամո Քոչունցին ազատել զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի պաշտոնից>,- ասված է հրամանագրում: