Արմինֆո. Հայաստանի իշխանությունները պետք է արձագանքեն ռուս պաշտոնատար անձանց հայտարարություններին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ ավելացնելով, որ ծանոթ է Հյաաստանում իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի տարբեր պաշտոնյաների կողմից արվող հայտարարություններին:
Նրա խոսքով, ԱՄՆ-ը եղել և մնում է 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների լիարժեք և օբյեկտիվ քննության կողմնակիցը՝ իրավական բոլոր նորմերի շրջանակներում:
Նշենք, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը օրերս հայտարարել էր, թե Ռուսաստանին մտահոգում է Հայաստանում դեռևս եռացող իրավիճակը, ինչին ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատակով ասել էր. «Դե շոգ էր էսօր բավականին, իսկապես»: Ավելի վաղ Հայաստանի իրավիճակի վերաբերալ Լավրովի համանման հայտարարությանն ի պատասխան՝ Փաշինյանն առաջարկել էր բոլորին հարմարվել հանրապետությունում ստեղծված իրողություններին: