Արմինֆո. «Ծառուկյան՚ դաշինքի առաջնորդ, պատգամավոր-ձեռներեց Գագիկ Ծառուկյանը պնդում է, որ ոչ ինքը, ոչ իր շրջապատը երբեք դեմ չեն գնացել ժողովրդի կամքին, այլ` հակառակը, միշտ սատարել են նրա բոլոր ձգտումները: Այդ մասին Ծառուկյանը հայտարարել է լրագրողների հետ զրույցում, պատասխանելով 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին իր հնարավոր մեղսակցության մասին հարցին: Նա անբարոյական է որակել այն մարդկանց, ովքեր լուրեր են տարածում այդ իրադարձություններին իր մարդկանց մասնակցության մասին: «Եթե ես մասնակցել եմ այդ ամենին, ապա թող ինձ հրապարակավ գնդակահարեն՚, - պատրաստակամություն է հայտնել Ծառուկյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք գործարարը մտավախություն չունի հայտնվել սկանդալի կենտրոնում` վերջին բացահայտումների ֆոնին, որոնց «հերոսնները՚ դարձան խոշոր գործարարներ և հայտնի քաղաքական գործիչներ, պատգամավորը հայտարարել է. « Վերջին 10 տարում լիազոր կառույցները միայն այն են անում, որ փորձում են չարաշահումներ գտնել իմ ձեռնարկություններում, սակայն, եթե դրանք չենք գտնվել, նշանակկում է, մտահոգության առիթ չկա նաև այժմ՚, - ասել է նա: Անդրադառնալով լրագրողների այն դիտողությանը, որ նախկինում Ծառուկյանը «ընկերություն՚ է արել իշխանությունների հետ, այդ պատճառով իրեն «չեն կպել՚, գործարարը նշել է. «Եթե այդպես է, ապա ինչու՞ 2015 թվականին Ծառուկյանի 639 կողմնակիցներ ձերբակալվեցին, իսկ դիմակավոր մարդիկ ինքնաձիգներով մեկուկես տարուց ավելի ստուգում էին իմ կառույցները: Ի՞նչ դավադրության մասին կարող էխոսք լինել՚: Պատասխանելով խորհրդարանական ընտրություններում կառավարող դաշինքում հնարավոր համախմբմանն առնչվող հարցին` Ծառուկյանը նշել է, որ ժամանակը ցույց կտա: Իսկ անդրադառնալով այն հարցին, թե ում հետ կհամագործակցի ինքը առաջիկա ընտրությունների նախաշեմին` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, գործարարը նշել է. «Ժամանակը կգա` կորոշենք: Չեմ հասկանում, թե ինչի մասին է խոսքը: Այսօր մենք «բավականին ջերմ իրադրությունում՚ համագործակցում ենք կառավարության հետ: Եթե քաղաքական ուժերի միջև կոնֆլիկտներ են ծագում, մենք դրանք արագ կարգավորում ենք՚, - ընդգծել է Ծառուկյանը: