Արմինֆո. ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մտահոգություն է հայտնել ի պատասխան Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարության վարչապետ Նիկոլ Փաշինյանի սարկազմի առնչությամբ:
Ի պատասխան Լավրովի այն հայտարարությունը, թե Ռուսաստանին մտահոգում է Հայաստանում դեռևս եռացող իրավիճակը, Փաշինյանն այսօր նկատել է. «Դե շոգ էր էսօր բավականին, իսկապես»:
Շարմազանովի համոզմամբ, պետության առաջին դեմքի նման սարկազմը, հասցեագրված դաշնակից երկրի ԱԳՆ ղեկավարին, կարող է շատ անկանխատեսելի և հեռուն գնացող բացասական հետևանքներ ունենալ: «Փաշինյանը նախկինում էլ դիվանագիտական բառապաշարի տեսանկյունից ոչ կոռեկտ արտահայտություններ է թույլ տվել ի պատասխան Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի, նրան և մյուսներին առաջարկելով հարմարվել Հայաստանում ստեղծված իրավիճակին, ինչի արդյունքը դարձավ հայ-ռուսական հարաբերություններում առլկա լարվածությունը՚, - հայտարարել է Շարմազանովը` վարչապետին խորհուրդ տալով սրամտության վարժություններ չանել արտաքին քաղաքական հարաբերություններ կառուցելիս: «Ես հասկանում եմ, որ ներկայիս վարչապետի շրջապատում կան բազմաթիվ դերասաններ, հումորիստներ, և նա ազատ կարող է կատակել իր կողմնակիցների ներ շրջանակում, սակայն` ոչ ի պատասխան համաշխարհային լուրջ քաղաքաան գործիչների լրջագույն հայտարարությունների: Դուք արդեն ընդդիմադիր գործիչ չեք, պարոն Փաշինյան, Դուք երկրի ղեկավար եք, ում յուրաքանչյուր խոսքը կշիռ և մեծ նշանակություն ունի պետության ապագայի համար՚, - նշել է փոխխոսնակը: -