Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդարասդատության նախարար Արտակ Զեյնալյանին հանձնարարել է պատշաճ կարգով ՔԿՀ-ում կազմակերպել Շանթ Հարությունյանի մամուլի ասուլիս, ով 6 տարվա ազատազրկման է դատապարտվել բռնության կիրառմամբ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու համար: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է Փաշինյանը, ինքը ոչ մի խնդիր չի տեսնում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ Շանթ Հարությունյանի շփման առնչությամբ:
Ավելի վաղ Ֆեյսբուքով ուղիղ եթերի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ Շանթ Հարությունյանին առաջարկել է խափանման միջոցը կիսաազատից փոխել ազատի, սակայն վերջինը հրաժարվել է` պահանջելով անվերապահ արդարացում: Սակայն Փաշինյանը հայտարարել է, որ մտադիր չէ նախորդ իշխանությունների նման կառավարել դատական իշխանության գործունեությունը, որը պետք է գործի գործադիր իշխանությունից անկախ: Ի պատասխան` Շանթ Հարությունյանը խնդրել է իրեն ՔԿՀ-ից մամուլի ասուլիս անցկացնելու հնարավորություն ընձեռել, հայտարարելով, որ մերժումը կընկալի որպես նախորդ ռեժիմի աշխատանքի եղանակների շարունակում, որը նախկինում մերժել է իր շփումը ԶԼՄ-ների հետ: Այդ առնչությամբ հայտարարություն է տարածել նաև «Սասնա ծռեր՚ խումբը` պահանջելով անհապաղ արդարացնել և ազատ արձակել Շանթ Հարությունյանին:
Իսկ Շանթ Հարությունյանի որդին` Շահենը, իշխանություններին մինչև հոկտեմբերի 7-ը ժամանակ է տվել իր հորն ազատ արձակելու համար: Հակառակ դեպքում, հավաստիացրել է նա, գործընթացները կլինեն անսպասելի: