Արմինֆո. Հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունները տեղի կունենան սեպտեմբերի 8-ին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Մոսկվայում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի երրորդ հանդիպումն է ՌԴ նախագահի հետ: Առաջին անգամ Պուտինը և Փաշինյանը հանդիպում են անցկացրել մայիսի 14-ին Սոչիում ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ: ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի երկորդ հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 13-ին Մոսկվայում: