Երկուշաբթի, 3 Սեպտեմբերի 2018 13:46

Ճապոնիայի ԱԳ նախարար. Ինձ համար մեծ պատիվ է ոտք դնել հայկական հողի վրա և նպաստել մեր երկկողմ կապերի առաջխաղացմանը

Ճապոնիայի ԱԳ նախարար. Ինձ համար մեծ պատիվ է ոտք դնել հայկական հողի վրա և նպաստել մեր երկկողմ կապերի առաջխաղացմանը

Արմինֆո. Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն, ով սեպտեմբերի 2-ին ժամանել է Երևան, հոդված է հեղինակել ճապոնա-հայկական հարաբերությունների արմատների, ներկա համագործակցության բարձր մակարդակի ու խոստումնալից ապագայի մասին:

 

<Սեպտեմբերի 2-4-ը որպես Ճապոնիայի արտաքին գործերի նախարար առաջին անգամ այցելում եմ Հայաստան։ Նախորդ տարի Ճապոնիան և Հայաստանը նշեցին երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը։ Ինձ համար մեծ պատիվ և գերագույն հաճույք է ոտք դնել հայկական հողի վրա և նպաստել մեր երկկողմ կապերի առաջխաղացմանը։ Բացի այդ, շատ հաճելի է, որ 2015 թվականից Հայաստանում բացված Ճապոնիայի դեսպանատունն այս տարվա փետրվարից սկսած գործում է նոր շենքում, ուստի ուրախ եմ այցելել Երևան ճապոնա-հայկական հարաբերությունների այս զարգացման տարվա ընթացքում։

 

Շատ դրվագներ կան, որոնք կապում են մեր երկու երկրները։ Ճապոնիան և Հայաստանն ընդհանուր շատ բան ունեն՝ հպարտ են իրենց հնագույն պատմությամբ, մշակույթով ու ավանդույթներով, տուժել են երկրաշարժերի հետևանքով, իսկ էներգետիկ պաշարների սակավության պարագայում մեծ կարևորություն են դարձնում մարդկային ռեսուրսներին։ 1921 թվականին ճապոնացի գործարար և բարերար Էիչի Շիբուսավան հիմնեց հիմնադրամ՝ օգնելու հայ փախստականներին, և տիկին Դիանա Աբգարը՝ այն ժամանակ Ճապոնիայում հյուպատոսը, օգնեց փախստականներին մեկնել Միացյալ Նահանգներ։ Այդ իրադարձությունը դարձավ մեր ներկայիս բարեկամական հարաբերությունների հիմքը։ Նույն կերպ, հայ ժողովուրդը, հիշելով Ճապոնիայի ցուցաբերած օգնությունը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ, այդ երկրաշարժին նվիրված հուշարձանի կողքին կառուցեց ևս մեկը՝ այս անգամ նվիրված 2011 թվականին Ճապոնիայի արևելքում տեղի ունեցած մեծ երկրաշարժի զոհերին։ Այդ հուշարձանի մոտ ամեն տարի հարգանքի տուրք է մատուցվում։ Այս դրվագը, կարծում եմ, ևս ուժեղացրել է կապը մեր երկրների միջև։ Բացի այդ, ճապոնացի բժիշկ և Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Ակիրա Իշիյաման ամեն տարի այցելում է Հայաստան և ներգավվում հայ երեխաների համար կոխլեարային իմպլանտների տեղադրման գործում։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հարուստ մարդկային ռեսուրսներով հայտնի Հայաստանի կառավարությունը 2013 թվականին Ճապոնիայի Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության պատվավոր խորհրդական պարոն Ցուգիո Մակիմոտոյին ՏՏ ոլորտում ունեցած համաշխարհային ներդրումի համար նախագահական մրցանակի արժանացրեց՝ ՏՏ ոլորտում նշանակալի նվաճումների համար։  Շատ ուրախ կլինեմ, եթե իմ այցը նպաստի ինչպես մեր երկրներից յուրաքանչյուրի, այնպես էլ ողջ աշխարհի հետ կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը։

 

Կովկասյան տարածաշրջանը գտնվում է աշխարհը բոլոր կարդինալ ուղղություններով միավորող հանգույցի հիմքում։ Այս տարածաշրջանում կայունությունը ոչ միայն տարածաշրջանային մակարդակի մտահոգության հարց է, այլև ուղղակիորեն կապված է միջազգային հանրության խաղաղության ու անվտանգության հետ: Կովկասներից արևմուտք Եվրոպան է, իսկ արևելքում՝ Կասպից ծովն է, որի հակառակ ափին էլ՝ Կենտրոնական Ասիան։ Ավելի արևելք Արևելյան Ասիայի գլխավոր տնտեսական շրջանն է, որտեղ գտնվում է նաև Ճապոնիան։ Ես կցանկանայի նպաստել կայուն ինքնազարգացող համագործակցությանը կովկասյան տարածաշրջանի հետ, որը կարևոր դերակատարում ունի՝ որպես Ասիան ու Եվրոպան կապող դարպաս։ Հուսով եմ, որ 19-րդ դարի կեսերից ի վեր ինքնազարգացմանն ուղղված մեր երկրի փորձառությունն ու դասերը կկիսենք տարածաշրջանի հետ։ Ճապոնիան շարունակելու է իր աջակցությունը հետևյալ երկու սկզբունքների ներքո։

Առաջին սկզբունքը մարդկային ռեսուրսների զարգացումն է։ Պետության կառուցումը սկսվում է մարդկային զարգացումից։ Ենթակառուցվածքներն ու ինստիտուտներն արդյունավետ են գործում, եթե միայն մարդիկ կարողանում են լիարժեքորեն օգտվել դրանցից։ Երբ Ճապոնիան 150 տարի առաջ սկսեց վերակառուցել ինքն իրեն որպես նոր երկիր, առաջինը ուշադրություն դարձվեց մարդկային ռեսուրսների զարգացմանը, քանի որ մարդիկ կարող են ձեռք բերել առաջավոր «Նոու-հաուե-ներ ու հմտություններ ողջ աշխարհից և դրանք բերել Ճապոնիա։

 

Տեղեկատվության փոխանցման տեսակետից մարդկային ռեսուրսները ևս կարող են՝ կովկասյան տարածաշրջանի հետ Ճապոնիայի փորձառությունը կիսելու համար։ Այս նպատակով Ճապոնիան կհրավիրի հայ ստաժորների մասնակցելու վերապատրաստման կուրսերի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջությունն ու դեղագործական ծառայությունները, աղետի հետևանքների նվազեցումը, տրանսպորտը, բնական պաշարներն ու էներգետիկան, տնտեսական քաղաքականությունը, մասնավոր սեկտորի զարգացումը, գյուղատնտեսական ու քաղաքային զարգացումը, որը տեղի է ունենում Ճապոնիայում։

 

Այն, ինչ Ճապոնիան մշտապես հաշվի է առել պետության կառուցման գործընթացում, օրենքի գերակայությունն է։ Օրենքներն ու օրենքի գերազանց մասնագետներն ապահովում են արդարությունն ու կանխատեսելիությունը պետության կառուցման գործում։ Օրենքի գերակայությունն ապահովող մասնագետների զարգացումը պետության կառուցման հիմնաքարերից է։ Ճապոնիան ցանկանում է նպաստել կովկասյան տարածաշրջանում երիտասարդ մասնագետների զարգացմանը՝ օգտվելով այնպիսի հնարավորություններից, ինչպիսիք են դեպի Ճապոնիա հրավերների ծրագրերն ու մարդկային ռեսուրսների փոխանակումը։ 

 

Մյուս առաջնահերթությունն է տարածաշրջանում կրթել մարդկանց, ովքեր Ճապոնիայի մասին ավելի  խորացված պատկերացում են կազմում և այդպիսով կարող են ծառայել որպես կամուրջը Ճապոնիայի ու տարածաշրջանի միջև։ Այդ հեռանկարից ելնելով մենք կշարունակենք մեր այնպիսի քայլերը, ինչպիսիք են  աջակցելը ճապոներենի ուսուցմանը, ավանդական մշակույթը ներկայացնելու նպատակով մշակութային միջոցառումների իրականացումը, ճապոնական հեռարձակվող բովանդակության, այդ թվում և անիմացիաների ու փաստագրական ֆիլմերի տրամադրումը, ինչպես նաև ճապոնական ֆիլմերի ամենամյա փառատոնի կազմակերպումը, որը կհետաքրքրի շատ հայերի։

Նման մարդկային ռեսուրսների նպատակն է ունենալ «ավելի գրավիչ Կովկասե, ներգրավել արտաքին ներդրումներ՝ հիմնված բարեհաճ ենթակառուցվածքների ու

բիզնես պայմանների վրա։ Սա երկրորդ սկզբունքն է։

 

Մինչ օրս Ճապոնիան համագործակցել է Հայաստանի հետ հանուն կայունության, ժողովրդավարացման, սոցիալ-տնտեսական զարգացման, ինչպես նաև Կովկասում շուկայական տնտեսության զարգացման. այս տարածաշրջանն ունի մեծ կարևորություն և ներուժ։ Օրինակ, մենք աշխատել ենք միասին՝ կառուցելու Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայան, աղետների ռիսկի նվազեցման նպատակով մոդեռնիզացրել ենք Երևանի հակահրդեհային սարքավորումները, աջակցել ենք հայրենական գյուղատնտեսական արտադրանքի մրցունակության բարձրացմանը և «Մեկ գյուղ, մեկ արտադրանքե (One Village One Product) շարժման միջոցով դրա տարածմանը երկրի սահմաններից դուրս, օգնել ենք կառուցել հանրային դպրոցներ և հիվանդանոցներ։

 

Ի լրումն տարրական ենթակառուցվածքային օգնության և այլ աջակցության՝ Ճապոնիան ջանքեր է գործադրում Հայաստանի ու կովկասյան տարածաշրջանի երկրների հետ երկկողմ ներդրումային պայմանագրեր կնքելու ուղղությամբ։ Ճապոնիան և Հայաստանն արդեն ստորագրել են երկկողմ ներդրումային պայմանագիր, որն այս տարի վավերացվել է Ճապոնիայի խորհրդարանի կողմից։ Ներդրումային պայմանագրերը կստեղծեն արդար և կանխատեսելի իրավական շրջանակ այդ երկրներում ներդրումներ կատարող ճապոնական ընկերությունների համար, ինչպես նաև կստեղծեն պայմաններ ճապոնական ներդրումներ ներգրավելու համար։ Ճապոնիան նաև ցանկանում է կիսել այս շրջանակի արդյունավետ կիրառման վերաբերյալ իր գիտելիքները տարածաշրջանի երկրների փորձագետների հետ՝ ներդրումային պայմանագրերի և արբիտրաժի ոլորտում կովկասյան երկրների պետական համակարգի աշխատակիցներին վերապատրաստման միջոցով:

 

Բիզնեսի աճն իր հերթին կընդլայնի մարդկանց հոսքը։ Ճապոնիան կաշխատի Կովկասի երկրների բնակիչների համար Ճապոնիա այցելելու գործընթացը դյուրացնելու ուղղությամբ։

 

Բացի այդ, Ճապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում, ինչն ընդհանուր մարտահրավեր է ողջ կովկասյան տարածաշրջանի համար։

 

Հիմնվելով այս երկու սկզբունքների վրա՝ Ճապոնիան կշարունակի աջակցել կովկասյան տարածաշրջանի ինքնուրույն զարգացմանը: Ճապոնիայի համագործակցությունը Հայաստանի ու տարածաշրջանի մյուս երկրների հետ փակ չէ։ Այն օրգանական կապեր կստեղծի մյուս երկրների, ինչպես նաև միջազգային հանրության հետ և կունենա սինէրգետիկ արդյունք։ Վստահ եմ, որ իմ այցը կծառայի որպես Ճապոնիայի ու Հայաստանի, ինչպես նաև Ճապոնիայի ու կովկասյան մյուս երկրների միջև ավելի ամուր հարաբերությունների հիմնաքար, ու կդառնա դեպի մեր խոստումնալից ապագա տանող առաջին քայլը>,- ասված է հոդվածում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Գեղամ Գրիգորյանի պատվին կազմակերպված գալա համերգի պատվավոր հյուրն էր Պլասիդո ԴոմինգոնԳեղամ Գրիգորյանի պատվին կազմակերպված գալա համերգի պատվավոր հյուրն էր Պլասիդո Դոմինգոն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է  Զվարթնոց տաճարՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է  Զվարթնոց տաճար
ՀՅԴ ուսանողական միությունը քննադատել է Հայաստանի իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունըՀՅԴ ուսանողական միությունը քննադատել է Հայաստանի իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը
Հայաստանը և Ղրղզստանը հանդես են եկել երկկողմ հարաբերությունների հետագա խորացման օգտինՀայաստանը և Ղրղզստանը հանդես են եկել երկկողմ հարաբերությունների հետագա խորացման օգտին
Երևանում կայացել են Նիկոլ Փաշինյանի և Սադիր Ժապարովի բանակցություններըԵրևանում կայացել են Նիկոլ Փաշինյանի և Սադիր Ժապարովի բանակցությունները
Երևանն ու Բիշքեկը դարձան քույր քաղաքներԵրևանն ու Բիշքեկը դարձան քույր քաղաքներ
Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Երևանում հայտարարված վտանգված տեսակների պաշտպանության լայնածավալ գլոբալ նախաձեռնությանըԼեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Երևանում հայտարարված վտանգված տեսակների պաշտպանության լայնածավալ գլոբալ նախաձեռնությանը
Արմավիրի մարզում մեկնարկել են Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարի եզրափակիչ խաղերըԱրմավիրի մարզում մեկնարկել են Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարի եզրափակիչ խաղերը
Շնորհավոր տոնդ, հոգով ու բնավորությամբ քաղաք. Ռուսական տուն ԳյումրիումՇնորհավոր տոնդ, հոգով ու բնավորությամբ քաղաք. Ռուսական տուն Գյումրիում
Հայաստանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն պայմանավորվել են շարունակել երկկողմ համագործակցության խորացումըՀայաստանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն պայմանավորվել են շարունակել երկկողմ համագործակցության խորացումը
«Ուժեղ Հայաստանը» Գյումրիին շնորհավորել է Քաղաքի օրվա կապակցությամբ«Ուժեղ Հայաստանը» Գյումրիին շնորհավորել է Քաղաքի օրվա կապակցությամբ
ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդումըՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդումը
Փաստաբան․ Փաստաբան․ "Հայրենիք" կուսակցության գլխավոր քարտուղարի տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով
Կոպիրկին. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները ապրում են մի փուլ, որը պահանջում է փոխադարձ ըմբռնում և նոր հավասարակշռության որոնումԿոպիրկին. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները ապրում են մի փուլ, որը պահանջում է փոխադարձ ըմբռնում և նոր հավասարակշռության որոնում
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարը Չինաստանի և Օմանի գործընկերների հետ քննարկել է COP17-ի օրակարգըՀայաստանի շրջակա միջավայրի նախարարը Չինաստանի և Օմանի գործընկերների հետ քննարկել է COP17-ի օրակարգը
Իրավապաշտպան․ Հայաստանի կառավարությունը հաստատում է հայ ռազմագերիներին այցելելու հարցով երրորդ երկրներին ուղղված դիմումը, բայց հերքում է նրանց համաձայնությունըԻրավապաշտպան․ Հայաստանի կառավարությունը հաստատում է հայ ռազմագերիներին այցելելու հարցով երրորդ երկրներին ուղղված դիմումը, բայց հերքում է նրանց համաձայնությունը
Ղրղզստանը շահագրգռված է հայկական կրթական մոդելի տեղայնացմամբ իր երկրումՂրղզստանը շահագրգռված է հայկական կրթական մոդելի տեղայնացմամբ իր երկրում
Իրավապաշտպան․ Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումները կրում են էնդեմիկ բնույթԻրավապաշտպան․ Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումները կրում են էնդեմիկ բնույթ
Վարչապետը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի և Եվրահանձնաժողովի փոխնախագահի հետՎարչապետը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի և Եվրահանձնաժողովի փոխնախագահի հետ
Գևորգ Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին ԿապանումԳևորգ Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Կապանում
Պաշտոնյա․ Թուրքիան ցանկանում է խաղաղության, հանգստության եւ բարեկեցության ամրապնդում Հարավային ԿովկասումՊաշտոնյա․ Թուրքիան ցանկանում է խաղաղության, հանգստության եւ բարեկեցության ամրապնդում Հարավային Կովկասում
ԿԳՄՍ նախարարը և ՖՄԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին երկրի նախապատրաստման ընթացքըԿԳՄՍ նախարարը և ՖՄԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին երկրի նախապատրաստման ընթացքը
Արաղչին վստահ է․ Հայաստանն Իրանի անվտանգության դեմ որևէ գործողություն չի ձեռնարկումԱրաղչին վստահ է․ Հայաստանն Իրանի անվտանգության դեմ որևէ գործողություն չի ձեռնարկում
Հայաստանի և Ուկրաինայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորությունըՀայաստանի և Ուկրաինայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորությունը
"Ուժեղ Հայաստան"-ում պատմել են, թե ինչու են ՏԻՄ ընտրություններում թեկնածու առաջադրել միայն Ստեփանավանում
Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել «Save Armenia»-ին՝ Արցախի հայերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ գործադրվող ջանքերի համարԱմենայն հայոց կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել «Save Armenia»-ին՝ Արցախի հայերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ գործադրվող ջանքերի համար
Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ
IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ
Հայաստանի և Մոլդովայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանի և Մոլդովայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Հայաստանի խորհրդարանի նախագահն ու ԵԱՀԿ ԽՎ նախագահը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանի խորհրդարանի նախագահն ու ԵԱՀԿ ԽՎ նախագահը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ
Փաշինյան․ Հայաստանի կառավարությունն առանձնահատուկ պատասխանատվություն է զգում բնության հանդեպ, որովհետև դժվար օրերին հենց բնությունն է փրկել հայ ժողովրդինՓաշինյան․ Հայաստանի կառավարությունն առանձնահատուկ պատասխանատվություն է զգում բնության հանդեպ, որովհետև դժվար օրերին հենց բնությունն է փրկել հայ ժողովրդին
Ազգային դեմոկրատական կուսակցության խորհուրդը դատապարտել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը՝ նշելով հնարավոր ռիսկերըԱզգային դեմոկրատական կուսակցության խորհուրդը դատապարտել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը՝ նշելով հնարավոր ռիսկերը
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը
ՀՀ փոխվարչապետ. Անկլավների-էքսկլավների հարցի վերաբերյալ հասկացություններն ու ընթացակարգերը հստակ նկարագրված և կարգավորված ենՀՀ փոխվարչապետ. Անկլավների-էքսկլավների հարցի վերաբերյալ հասկացություններն ու ընթացակարգերը հստակ նկարագրված և կարգավորված են
Միրզոյան. Հայաստանը պլանավորում է շարունակել իր աշխատանքը ԵԱՏՄ-ի շրջանակներումՄիրզոյան. Հայաստանը պլանավորում է շարունակել իր աշխատանքը ԵԱՏՄ-ի շրջանակներում
 Փաշինյանի Իրան այցը օրակարգում է .Միրզոյան Փաշինյանի Իրան այցը օրակարգում է .Միրզոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արձագանքել է կալանավոր Արմեն Սիմոնյանի բողոքինՀայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արձագանքել է կալանավոր Արմեն Սիմոնյանի բողոքին
Reuters -ը շահերի բախում է հայտնաբերել Սոկոլովի՝ TRIPP+ Enterprise Fund-ի նախագահի պաշտոնում նշանակման գործումReuters -ը շահերի բախում է հայտնաբերել Սոկոլովի՝ TRIPP+ Enterprise Fund-ի նախագահի պաշտոնում նշանակման գործում
Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոսը իր էկզեկվատուրան հանձնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարին։Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոսը իր էկզեկվատուրան հանձնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարին։
Իմաստի եզրին. Արվեստի դեսպանատունը կներկայացնի «Լռություն»՝ նկարիչ Բագրատ Արազյանի նոր նախագիծըԻմաստի եզրին. Արվեստի դեսպանատունը կներկայացնի «Լռություն»՝ նկարիչ Բագրատ Արազյանի նոր նախագիծը
Հայաստան են ժամանում օտարերկրյա բարձրաստիճան հյուրեր՝ COP17-ին մասնակցելու համարՀայաստան են ժամանում օտարերկրյա բարձրաստիճան հյուրեր՝ COP17-ին մասնակցելու համար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է ՄատենադարանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է Մատենադարան
Պաշտպանության նախարարը հանձնարարել է աշխատանքներ տանել զորամասերում կարգապահության ամրապնդման ուղղությամբՊաշտպանության նախարարը հանձնարարել է աշխատանքներ տանել զորամասերում կարգապահության ամրապնդման ուղղությամբ
Ծառուկյանի փաստաբան․ Մեղադրական դատավճռում անտեսվել են արդարացման բոլոր ապացույցներըԾառուկյանի փաստաբան․ Մեղադրական դատավճռում անտեսվել են արդարացման բոլոր ապացույցները
Փաշինյանն ու ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըՓաշինյանն ու ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Շվեյցարիայի արտգործնախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՇվեյցարիայի արտգործնախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Փաշինյանն ու Մուշիկիվաբոն քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի նախապատրաստման գործընթացըՓաշինյանն ու Մուշիկիվաբոն քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի նախապատրաստման գործընթացը
ԿԳՄՍ նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարներըԿԳՄՍ նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
Ղրղզստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանՂրղզստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Հայաստանն ու ՄԱԶԾ-ը 2026-2031թթ. խորհրդարանական զարգացման շուրջ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Հայաստանն ու ՄԱԶԾ-ը 2026-2031թթ. խորհրդարանական զարգացման շուրջ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Երևանում և Դիլիջանում կանցկացվի «Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստ» խորագրով գիտաժողովԵրևանում և Դիլիջանում կանցկացվի «Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստ» խորագրով գիտաժողով
ՄԱԿ գլխավոր քարտուղարը նշել է Հայաստանում COP17-ի լավագույնս կազմակերպումըՄԱԿ գլխավոր քարտուղարը նշել է Հայաստանում COP17-ի լավագույնս կազմակերպումը
35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետ35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետ
Մայրաքաղաքում ապամոնտաժում են ընդդիմադիր պատգամավորի աներոջը պատկանող բենզալցակայանը՝ չնայած գործունեության թույլտվության առկայությանըՄայրաքաղաքում ապամոնտաժում են ընդդիմադիր պատգամավորի աներոջը պատկանող բենզալցակայանը՝ չնայած գործունեության թույլտվության առկայությանը
Լավրով․ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Հարավային Կովկասում տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերինԼավրով․ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Հարավային Կովկասում տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերին
Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները Բաքվում հանդիպման ժամանակ հստակեցրել են դիրքորոշումները համագործակցության օրակարգի վերաբերյալՌուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները Բաքվում հանդիպման ժամանակ հստակեցրել են դիրքորոշումները համագործակցության օրակարգի վերաբերյալ
Հայաստանի խորհրդարանի նախագահն ու Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանի խորհրդարանի նախագահն ու Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացինՇվեյցարիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են պաշտպանության բնագավառում  համագործակցությանը վերաբերող հարցերՀայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են պաշտպանության բնագավառում  համագործակցությանը վերաբերող հարցեր
Կարծիք․ Ջերմուկի ծոցում Ամուլսարի բացումը էկոլոգիական աղետի մեկնարկ է ՀայաստանումԿարծիք․ Ջերմուկի ծոցում Ամուլսարի բացումը էկոլոգիական աղետի մեկնարկ է Հայաստանում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ