


Արմինֆո. Թյուրքալեզու պետությունները պետք է հնարավոր ամեն բան անեն հակամարտությունների կարգավորման, խաղաղության և կայունության ապահովման համար: Այդ մասին Ղրղըզստանում Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի վեցերորդ նիստի ընթացքում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդղանը:
<Թուրքիան կշարունակի իր ներդրումն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ հաշվի առնելով Ադրբեջանի <տարածքային ամբողջականությունը>>,- ասել է Էրդողանը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:



