


Արմինֆո. Առաջիկայում նախատեսված է
վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, որտեղ նա հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին նախօրեին Facebook-ում ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
<Մենք կքննարկենք բազմաթիվ հարցեր: Ես չեմ ասում, թե բոլոր հարցերը
լուծված են, բայց մեր համագործակցությունը շարունակվում է, և համոզված եմ, որ բնական կերպով կշարունակվի>,- նշել է նա:



