Արմինֆո. Վրաստանի նկատմամբ Հայաստանի վերաբերմունքն առանձնահատուկ է, և աշխարհաքաղաքական գործոնները չպետք է ազդեն երկկողմ հարաբերությունների վրա: Այդ մասին այս օրերին Երևանում գտնվող վրացի լրագրողներին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտնում է «Պիրվելի արխիե վրացական հեռուստաընկերությունը:
Վարչապետը հիշեցրել է ընթացիկ տարվա մայիսին առաջին միջազգային այցն է կատարել Վրաստան, որը, նրա խոսքով, հաջողված էր: <Ես դեռ ընդդիմություն լինելու ժամանակներից ասում էի, որ մեր հարաբերությունները Վրաստանի հետ պետք է առանձնահատուկ լինեն, ու մենք պետք է աշխատենք դրանք, որպեսզի զերծ պահենք դրանք աշխարհաքաղաքական ազդեցությունից: Այդպիսին է իմ կարծիքը նաև Իրանի հետ հարաբերություններիր առնրությամբ>,- ասել է Փաշինյանը:
Նա հիշեցրել է, որ իր այցի շրջանակներում եղել է Սամցխե–Ջավախքում: <Սամցխե–Ջավախքում բազմաթիվ հայեր են ապրում, և այցի հիմնական ուղերձն այն էր, որ Վրաստանն ու Հայաստանն ընկերներ ու հարևաններ են։Մենք եղբայրական ժողովուրդներ ենք, ու ոչ մի բան չպետք է մռայլի մեր հարաբերությունները։ Վրացի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ Վրաստանի հանդեպ Հայաստանի գործողությունների մեջ չասված ու բացասական բաներ չկան։ Դրանում պետք է համոզված լինի նաև հայ ժողովուրդը>,- եզրափակել է Փաշինյանը: