


Արմինֆո. Մոսկվան ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ով 2008 թ. մարտի 1-ի գործով միջպետական հետախուզման մեջ է գտնվում, արտահանձնելու վերաբերյալ հարցում է ստացել Երևանից, <Ինտերֆակսին> հայտնել է իրազեկ աղբյուրը:
«ՌԴ իրավապահ մարմինները միջպետական հետախուզման մեջ գտնվող Միքայել Հարությունյանին արտահանձնելու մասին հարցում են ստացել, և այն այժմ քննարկման փուլում է>,- ասել է աղբյուրը: <Նախնական որոշում է կայացվել, որ արտահանձնման հարցում Երևանը մերժում է ստանալու, քանի որ պարզվել է՝ Միքայել Հարությունյանը 2002 թվականից ունի ռուսական անձնագիր>, - հայտարարել է աղբյուրը՝ հիշեցնելով, որ ՌԴ Սահմանադրության համաձայն՝ Ռուսաստանի քաղաքացիները չեն արտահանձնվում արտասահմանյան երկրներին, այդ թվում՝քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
Աղբյուրը չի բացահայտել ՌԴ և ՀՀ իրավասու մարմինների նամակագրության մանրամասները՝ նշելով միայն, որ հարցումը ստացվել է Ռուսաստանում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի գծով:



