


Արմինֆո. ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ հանդիպմանը բարձր է գնահատել երկու երկրների միջև ամենատարբեր ոլորտներում համագործակցության ամուր հիմքերն ու հարուստ պատմությունը։
Ինչպես Facebook-ի իր էջում հայտնել է Գրիգորյանը, հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Քննարկել են Վրաստանի տարածքով բեռնափոխադրումների, դրանց հետ կապված նոր որոշումների ու պարենային անվտանգության վրա դրանց ազդեցության հիմնահարցերը։
<Դեսպանի հետ զրուցեցինք նաև սիրիահայերի սահմանահատման հետ կապված խնդիրների շուրջ։ Հանդիպման ընթացքում վերահաստատեցինք երկուստեք պատրաստակամությունը երկկողմ հարաբերություններում ծագած ցանկացած խնդիր արագ լուծելու հարցում>,- գրել է Գրիգորյանը:



