


Արմինֆո. Տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
<Հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ջերմ շնորհավորել է՝ ծննդյան օրվա կապակցությամբ>,-ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Այսօր Ռոբերտ Քոչարյանի 64-ամյակն է: Նա Հայաստանի նախագահ է դարձել 1998 թվականին և պաշտոնավարել մինչև 2008 թվականը:



